մեր մասին

AMI-ը  երաժշտության հեղինակային իրավունքների կառավարման կազմակերպություն է, որ 
հիմնադրվել է 2022 թվականին, որպես  առաջին հայկական երաժշտական հրատարակիչ։

  • Մեր առաքելությունը

    Երաժշտական հրատարակիչներն ամբողջ աշխարհում զբաղվում են հեղինակների գույքային իրավունքների կառավարմամբ՝ ապահովելով դրանց լիակատար իրացումը: Հայաստանում հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երաժշտական ոլորտում ոտնահարվում են հեղինակների իրավուքները։ Հեղինակային ստեղծագործություններն օգտագործվում են առանց իրավատիրոջ թույլտվության:

    AMI-ը համագործակցելով «ՀայՀեղինակ» հասարակական կազմակերպության հետ՝ հետամուտ է լինում հեղինակային իրավունքների օրինաչափ օգտագործման և արդյունավետ տնօրինման առաքելությանը:

  • Մեր նպատակը

    Մենք աշխատում ենք, որպեսզի հեղինակներն ազատ ստեղծագործեն՝ ապահովելով 
    նրանց աշխատանքների պաշտպանությունը և օրինական օգտագործումը:
    Երաժշտական ոլոտում իրավունքների կառավորումն ու պաշտպանությունը թույլ է տալիս 
    հեղինակներին կենտրոնանալ ստեղծագործագործական գործընթացի վրա։

    290

    հեղինակներ

    567

    ստեղծագործություններ

  • Մեր տեսլականը

    Մենք ձգտում ենք Հայաստանում զարգացնել երաժտական հրատարակչության մշակույթը՝ մեր ջանքերն ուղղելով միջազգային լավագույն փորձի ներդրմանը։
    Հայաստանյան երաժշտական ոլորտը չի կարող ապահովել հեռանկարային զարգացում և միջազգային դերակատարում ունենալ՝ առանց հեղինակային իրավունքներիի պաշտպանության ամուր հիմքերի։

    Մենք հետամուտ ենք լինում հեղինակային իրավուքների խախտումների բացահայտմանը և ապահովում ենք իրավական պաշտպանության գործընթացները: